Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երբ որդեգրել ես ինքնիշխանությու՞ն, թե՞ ծայրագավառ կեղծ հակադրությունը

Երբ որդեգրել ես ինքնիշխանությու՞ն, թե՞ ծայրագավառ կեղծ հակադրությունը
20.03.2024 | 13:40

Ինքնիշխանությու՞ն, թե՞ ծայրագավառ դատարկ թեզը հենց այնպես չի շրջանառվում։ Սրանով արդարացնում են յուրաքանչյուր ապազգային, անբարոյական գործընթաց, օրինակ` տանք, թե չէ կբռնաբարեն։

Ալեքսեյ Արեստովիչը (անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է վերաբերվում նրա անձին) վերջերս բավական հետաքրքիր միտք էր արտահայտում։ Ասում էր` հետխորհրդային այն երկրները, որոնք իսկապես ուզում են լինել հնարավորինս ինքնիշխան, պետք է աշխատեն հնարավորինս լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, հակառակ պարագայում, նրանց գլխին միշտ կախված է լինելու ինքնիշխանության կորստի վտանգը։ Այսինքն, եթե որդեգրել ես ինքնիշխանությու՞ն, թե՞ ծայրագավառ կեղծ հակադրությունը, տալով, միևնույնն է, բռնաբարվելու վտանգից չես ազատվելու։ Բռնաբարել ցանկացողներն են շատանալու։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ